Ցավով հայտնում ենք…

Այսօր՝ հունիսի 7-ին, մահացավ Սարիբեկ Բլեյանի թոռ՝ Ալբերտ Բլեյանի որդի՝ Սամվել Բլեյանը:
Ցավակցում ենք Բլեյաններիս, որ կորցրեցինք մեր եղբորը՝  Սամվելին:
Հուղարկավորությունը տեղի կունենք հունիսի 8-ին, ժամը՝ 13:00-ին, Սովետաշենի գերեզմանատանը, մուտքից 100 մետր դեպի աջ՝ Ալբերտ Բլեյանի գերազմանում:

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Ազդեցիկ՝ որպես պատկեր

Բայց մի հանգամանք կարևորում եմ ես այսօր՝ մայիսի 15-ին, երբ իմ հորեղբայր Բլեյան Բալաբեկը՝ Շամխալբեկ, Սարիբեկ, Զալիբեկ եղբայրների կրտսերը, դառնում է 100 տարեկան, ու Բլեյան գերդաստանը Բլեյաններ բլոգում տոնում է, ի՜նչ լավ է անում, արժանին մատուցում այս մեծ գերդաստանի, բոլորիս արդար-հավասար հարազատ առաքինի մարդու օրը, ով տասնյոթ տարեկանից սկսեց մայրենի լեզվի ուսուցչի կյանքով ապրել, 31 տարի՝ 1961-ից 1992թթ իր բացած թիվ 52 դպրոցի, իսկ ողջ կյանքում՝ 1920-2000թթ բոլորիս, բոլոր Բլեյան-Թադևոսյան-Պետոյան՝ Բլե իշխանի հիմնած գերդաստանի յուրաքանչյուրի կյանքով։ Նա ճանաչեց բազումից ամեն մինին՝ յուրաքանչյուրիս, ընդունելի եղանակով ու ազդեցիկ, առանց խտրության-բացառության բաշխեց Աստծու տվածն ու իր ստեղծածը, ինքը՝ Ուսուցիչը մեծ գերդաստանի… Ախր, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե 1937-ին երկրագործ եղբոր՝ Բլեյան Շամխալի, իր հոր Արամ Բլեյանի ստալինյան աքսորի, 1941-ին 2-րդ համաշխարհային պատերազմ Զալիբեկ-Սարիբեկ եղբայրների անվերադարձ գնալու հետ՝ 1943-ին նույն պատերազմում հրաշքով-որպես վիրավոր կենդանի մնացած Բալաբեկը չլիներ մեծ գերդաստանի հետ․․․ Եթե 1944-ից Բլեյան Բալաբեկ կրտսերը, Բլեյան Շամխալբեկ ավագը, Թադևոսյան-Բլեյան Սարգիսը՝ Երևանում, Բլեյան Եգոր ավագն ու Բլեյան Գեորգի որդին՝ Սիսիանի Բազարչայ-Ծղուկում բացառիկ հարազատությամբ՝ անխախտ եղբայրությամբ նոր-շեն կյանք չտային այս Հայաստանը շարունակած, նոր Հայաստան ստեղծած գերդաստանին․․․ Ահա այսպիսի ժողովրդի հորեղբայրն է եղել-կա Բլեյան Բալաբեկը։

Աշոտ Բլեյանի մայիսի 15-ի օրվա գրի շարունակությունը կարդացեք՝ բլոգում:

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Հորեղբա՜յր ջան…

Մայիսի 15-ին, մեր Բալաբեկ հորեղբայրը դառնում է 100 տարեկան:

Մեր հորեղբոր ձայնը, գոռոցը, բարկությունը, հայհոյանքը․․․ մեզանից ոչ ոք չի լսել․․․ Նրա ազդեցիկ ներկայությունը մեր մեծ տանը միշտ է եղել։ Իմ ավագ քույր Նեկտարն ու ավագ եղբայր Էդվարդ-Յուրիկը նրան որպես հայր կհիշեն, իսկ մայրս՝ որպես եղբայր… Ստալինյան աքսորի և համաշխարհային պատերազմի արանքում հորս բացակայության յոթ  տարիներին՝ 1937-1944-ին, հորս ընտանիքը 17 տարեկան հորեղբայր Բալաբեկն է պահել։ Իսկ մեզ՝ հետո եկածներիս համար նա կրտսեր եղբոր, հորեղբոր, ազգական-ավագի մշտական-ազդեցիկ-անհաղթահարելի ազդեցություն է՝ աջակցող ներկայություն․․․ Միշտ կոկիկ, միշտ բարեկիրթ, միշտ ուշադիր, հորս ու իր մորը մեր ներկայությամբ այդպես էլ չհակաճառած-ձայնը չբարձրացրած․․․

Գրում է Աշոտ Բլեյանը

Читать далее

Рубрика: Բալաբեկ Բլեյան, Uncategorized | Оставить комментарий

Հատկապես, որ կարտոֆիլն էլ արագորեն աճում է

20150803_214624-237x190

Այս օրերին ավելի ու ավելի հեշտանում է ինձ համար գրելը, որ ուղեկցվում է իմ սիրելի ու այսպիսի՜ մածնի վայելումով. Читать далее

Рубрика: Աշոտ Բլեյանի օրագիր, անձնապատում | Оставить комментарий

Ամառային շրջագայությունից վերադարձած Լիլիթ Բլեյան-Վահե Հովհաննիսյան ընտանիքը

image-0-02-05-59d0294d3bce25d6595b5281ebf658d591f8e5116b0086825428a04841fe3e26-V_resized-237x190

Ջա՜ն, ամառային շրջագայությունից վերադարձած Լիլիթ Բլեյան-Վահե Հովհաննիսյան ընտանիքը՝ իր սքանչելի մասով՝ Լիլիթն ու իմ Արաքսիկ-Սոնուլիկ թոռնուհիները երեկ այցելեցին մեզ… Читать далее

Рубрика: Աշոտ Բլեյանի օրագիր, անձնապատում | Оставить комментарий

Միշտ պարտական, միշտ խնամակալ

20786288_1477087282370767_1550916783_n-237x190

Արևիկ Տատինցյանը, իմ միջնեկ թոռնուհին, պարգև դարձավ՝ իր օրն անցկացնելով մեզ հետ, մեր տանը, Դավթի ու Արմինեի հետ… դեռ մի կտոր էլ ինձ բաժին հասավ… Читать далее

Рубрика: Աշոտ Բլեյանի օրագիր, անձնապատում | Оставить комментарий

Հետաքրքիր նախագիծ ստացվեց ապակենտրոնացման

20750782_1429143737139414_903886285_n-237x190

Իսկ Շուշան Բլեյանն իր վոկալիստ Մանե Բաղդասարյան ընկերուհու հետ երեկ նստեց գնացք ու հայդե՜… Գյումրի… վոկալի իրենց նոր ուսուցչուհու հետևից… Читать далее

Рубрика: Աշոտ Բլեյանի օրագիր, անձնապատում | Оставить комментарий

Էհե՜յ, Սոնա ո՞ր ծովի վրա ես, ո՞ր օվկիանոսում

Երեկոյան նորից քամոտ էր իմ ճանապարհը. առանց հեծանվորդի ակնոցի անհնար է: Ես շարժվում եմ տեղ-տեղ դադարներով՝ քամին արգելք է հանդիպակաց, որ պիտի հաղթահարվի… Այսօր իմ երրորդ թուռնուհու՝ Սոնայի ծննդյան օրն է: Վեց տարեկան այսպիսի Սոնա ունեցողի համար այս քամին պարգև՞ է, թե՞ արգելք ընդամենը վեց տասնյակը լրացնող Աշոտ պապիկի դեպքում։ Էհե՜յ, Սոնա ո՞ր ծովի վրա ես, ո՞ր օվկիանոսում. ձայն տուր…

Рубрика: Աշոտ Բլեյանի օրագիր, անձնապատում | Оставить комментарий

Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը

20727917_302605806871533_42280843052201084_n-237x190

Խոսուն վերնագիր է՝ «Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը»… Նառա Նիկողոսյանն իր ամառային Նոր դպրոցով, Մարի Գաբանյանը՝ իր հուլիսյան գրադարանով, ու «Զանգակ» հրատարակչությունը ամառային ընթերցանության  կազմակերպման նոր հարթակ էին գտել՝ կրթահամալիրի լողափը… Читать далее

Рубрика: Աշոտ Բլեյանի օրագիր, անձնապատում | Оставить комментарий

Սևանից սկսած մինչև Երևանյան լիճ

2017-08-19-17.52.36-237x190

Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույր Տաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում, ո՛չ Շուշանի թռվռուն-թրթռուն 20 տարին չեն փոխել քույրերի այս կապը… Читать далее

Рубрика: Աշոտ Բլեյանի օրագիր, անձնապատում | Оставить комментарий